Մայք Փոմփեո. Այսօր Ռուսաստանը ղեկավարում է «ԿԳԲ-ի» նախկին սպան, ով ներխուժում է հարևան երկրներ
Մայք Փոմփեո. Այսօր Ռուսաստանը ղեկավարում է «ԿԳԲ-ի» նախկին սպան, ով ներխուժում է հարևան երկրներ

Այսօր Ռուսաստանը ղեկավարում է «ԿԳԲ-ի» (ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտե) նախկին սպան, ով ներխուժում է հարևան երկրներ և սպանում ընդդիմախոսներին,-այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետական քարտուղար Մայք Փոմփեոն՝ Բեռլին այցի ժամանակ:

«Մենք համարում ենք, որ կարող էին մեր ռեսուրսները չուղղել դաշինքներին և զինվորականներին, այսինքն՝այն ամենին, որի շնորհիվ մենք պահում էինք ազատությունը, ցավոք, սխալվեցինք: Այսօր Ռուսաստանը ղեկավարում է «ԿԳԲ-ի» (ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտե) նախկին սպան, ով ներխուժում է հարևան երկրներ և սպասում ընդդիմախոսներին:

Ռուսաստանը դեմ է և ճնշում է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու անկախությանը:Այս պահին, երբ մենք զրուցում ենք, անցակցնում է ոստիկանական շրջայցներ և տանջում թաթարներին և ուկրաինացիներին, որոնք դեմ են Ռուսաստանի ագրեսիային»,- հայտարարել է Փոմփեոն: