Մայք Փոմփեո. ԱՄՆ-ը երբեք չի ճանաչի Ռուսաստանի ինքնիշխանությունը Ղրիմի թերակղզում
Մայք Փոմփեո. ԱՄՆ-ը երբեք չի ճանաչի Ռուսաստանի ինքնիշխանությունը Ղրիմի թերակղզում

Ռուսաստանի կողմի Ղրիմի թերակղզում բռնագրավման վեցամյակի հետ կապված ԱՄՆ-ի պետական քարտուղար Մայք Փոմփեոն տարածում է հայտարարություն: Պետական դեպարտամենտի պաշտոնական կայքէջում տարածված հայտարարության համաձայն, ԱՄՆ-ը մեկ անգամ ևս հաստատում է, որ Ղրիմն Ուկրաինա է:

Փոմփեոյի խոսքով, ԱՄՆ-ը երբեք չի ճանաչի Ռուսաստանի ինքնիշխանությունը Ղրիմի թերակղզում:

«Մենք Ռուսաստանին կոչ ենք անում, դադարեցնել Ղրիմի բռնազավթումը: Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնագրավումը և թերակղզում աճող սպառազինումը մեր ընդհանուր անվտանգության համար վտանգ են ներկայացնում»,- ասվում է պետական քարտուղարի հայտարարության մեջ:

Մայք Փոմփեոն ընդգծում է ղրիմցի թաթարների իրավունքների կոպիտ խախտումների և հետապնդման փաստերը: