Մայք Փենսը կոչ է անում Թուրքիային, չփորձել Դոնալդ Թրամփի համբերությունը և ազատ արձակել ամերիկացի հոգևորականին
Մայք Փենսը կոչ է անում Թուրքիային, չփորձել Դոնալդ Թրամփի համբերությունը և ազատ արձակել ամերիկացի հոգևորականին

Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը կոչ է անում Թուրքիային, չփորձել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի համբերությունը և ազատ արձակել ամերիկացի հոգևորականին: Մայք Փենսը այս մասին գրել է Twitter-ի իր էջում:

«Թուրքիայում ձերբակալված հոգևորականը, Էնդրյու Բրանսոնը անմեղ է: Արդարությունը պահանջում է, որ նրան ազատ արձակեն: Լավ կլիներ եթե Թուրքիան չէր փորձի Դոնալդ Թրամփի համբերությունը, այն նախագահի համբերությունը, որը ամեն բան կանի ամերիկացի հոգևորականին հայրենիք վերադարձնելու համար»,- գրել է Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահը:

Ամերիկացի հոգևորականը երկու երկրների միջև լարված հարաբերությունների պատճառներից մեկն է: Էնդրյու Բրանսոնին Ֆեթհուլահ Գյուլենի հետ կապ ունենալու մեղադրանքով ձերբակալել էին 2016 թվականին: Նրան սպառնում է մինչև 35 տարի բանտարկություն:

Պաշտոնական Անկարան ամերիկացի հոգևորականին ազատ արձակելու փոխարեն պահանջում է ԱՄՆ-ից Թուրքիա արտաքսել Ֆեթհուլահ Գյուլենին: Թուրքիայի իշխանությունները նրան մեղադրում են 2016 թ. երկրում հեղաշրջման փորձի մեջ:

Թողնել մեկնաբանություն