Մայք Փենսը Դոնալդ Թրամփին տեղեկություն է հաղորդել, որ չի կարող փոխել ընտրությունների արդյունքները. «Սի Էն Էն»
Մայք Փենսը Դոնալդ Թրամփին տեղեկություն է հաղորդել, որ չի կարող փոխել ընտրությունների արդյունքները. «Սի Էն Էն»

Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը, նախագահ Դոնալդ Թրամփին տեղեկացրել է, որ չի կարող փոխել ընտրությունների արդյունքները: Այս մասին «Սիենեն»-ը հաղորդում է հուսալի աղբյուրի հիման վրա:

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը «Թվիթեր» միկրոբլոգում գրել էր, որ փոխնախագահն իրավունք ունի հեռացնել խարդախությամբ ընտրված կոլեգիայի անդամներին:

Ընտրությունների արդյունքները Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից պետք է պաշտոնապես հաստատվեն հունվարի 6-ին, որից հետո հունվարի 20-ին պետք է տեղի ունենա ընտրված նախագահի երդմնակալության արարողություն: