Մայիսին Վրաստան է այցելելու ԱՄՀ-ի տնօրեն Կրիստիան Լագարդը
Մայիսին Վրաստան է այցելելու ԱՄՀ-ի տնօրեն Կրիստիան Լագարդը

Վրաստան է այցելելու արժությթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրեն Կրիստիան Լագարդը: Այցը ծրագրված է մայիսի երկրորդ կեսին: Լրատվությունն այս մասին հաստատում են ազգային բանկում:

Վրաստանի ազգային բանկի տվյալներով, Վաշինգթոնում այցով գտնվող ազգային բանկի նախագահ, Կոբա Գվենետաձեն մասնակցելու է աշխատանքային հանդիպումներին, որոնք կապված են լինելու արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենի Վրաստան այցելության հետ:

Սա առաջին դեպքն է, երբ Վրաստան է ժամանում արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենը:

Վրաստանում այս պահին ընթանում է միջազգային արժույթի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ՝«ընդլայնված ֆինանսավորման մեխանիզմով աջակցվող» ծրագիրը:

2018 թվականի դեկտեմբերի 19-ին արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Վրաստանում ընթացող եռամյա ծրագրի երրորդ տեսությունը, որից հետո, Վրաստանը ստացավ 30 միլիոն Էս Դե Էռ (մոտ 41,6 միլիոն ԱՄՆ դոլար): Այսպիսով Վրաստանը ԱՄՀ-ից ստացել է 166,3 միլիոն ԱՄՆ դոլար:

Ընդլայնված ֆինանսավորման մեխանիզմով աչակցվող ծրագիրը ընդհանուր առմամբ Վրաստանի համար նախատեսում է 210,4 միլիոն Էս Դե Էռ: