Մայիսին Վրաստան ամենաշատ միջազգային այցելու է եկել Ռուսաստանից
Մայիսին Վրաստան ամենաշատ միջազգային այցելու է եկել Ռուսաստանից

Ընթացիկ տարվա ապրիլի նման, մայիսին ևս Վրաստան ամենաշատ միջազգային այց է իրականացվել Ռուսաստանից: Ներքին գործերի նախարարության վիճակագրական տվյալները հրապարակում է Զբոսաշրջության ազգային վարչությունը:

Մայիսին Ռուսաստանից կայացել է 113 138 այց, որը 2018 թվականի մայիսի համեմատ ավել է 26.5 տոկոսով: Ռուսաստանը առաջատարն է նաև ընթացիկ տարվա հունվար-մայիսի վիճակագրությունում: Հինգ ամսվա ընթացքում գրանցվել է 539 432 այց, որը նախորդ տարվա նույն ցուցանիշից ավել է 31.4 տոկոսով:

Այցերի քանակով երկրորդ տեղում է Ադրբեջանը (99 073 այց), երրորդում՝ Թուրքիան (95 063 այց):