Մայիսի 26-ին Թել-Ավիվի քաղաքապետարանի շենքը լուսավորվելու է Վրաստանի դրոշի գույներով
Մայիսի 26-ին Թել-Ավիվի քաղաքապետարանի շենքը լուսավորվելու է Վրաստանի դրոշի գույներով

Իսրաելում Վրաստանի դեսպանատանը հայտարարել են, որ մայիսի 26-ին Թել-Ավիվի քաղաքապետարանի շենքը լուսավորվելու է Վրաստանի դրոշի գույներով: Դեսպանատունը կոչ է անում Իսրաելում գտնվող վրացիներին այդ օրը հավաքվեն քաղաքապետարանի մոտ:

Վրաստանի դեսպանությունը օգտվում է առիթից և Իսրաելում բնակվող Վրաստանի քաղաքացիներին շնորհավորում է անկախության օրը: