Մայիսի 26-ին, աշխարհի տարբեր երկրների մայրաքաղաքների տեսարժան վայրերը լուսավորվելու են Վրաստանի դրոշի գույներով
Մայիսի 26-ին, աշխարհի տարբեր երկրների մայրաքաղաքների տեսարժան վայրերը լուսավորվելու են Վրաստանի դրոշի գույներով

Մայիսի 26-ին, Վրաստանի անկախության օրը աշխարհի տարբեր երկրների մայրաքաղաքների տեսարժան վայրերը լուսավորվելու են Վրաստանի դրոշի գույներով:

Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն, ով այսօր խոսել է Վրաստանի ժողովրդավարական Հանրապետության հիմնադրման 100 ամյակի հետ կապված աշխարհում անցկացվելիք միջոցառումների մասին:

Դրա հետ մեկտեղ, աշխարհի շուրջ 30 երկրում, Վրաստանի առաջին ժողովրդավարական Հանրապետության 100-ամյա հոբելյանը նշելու համար ի նշան՝ Վրաստանի հետ բարեկամության, կտեղադրվեն հուշատախտակներ, բարձրագույն ուսումնական հաստատություններում կկազմակերպվեն վրացական անկյուններ: Վիլնյուսում կբացվի Վրաստանի անվան փողոց: