Մայա Ցքիտիշվիլին «Անակլիայի զարգացման կոնսորցիումի» հիմնադիրներին կոչ է անում, խոստովանել, որ չեն կարողանում իրականացնել նախագիծը
Մայա Ցքիտիշվիլին «Անակլիայի զարգացման կոնսորցիումի» հիմնադիրներին կոչ է անում, խոստովանել, որ չեն կարողանում իրականացնել նախագիծը

Շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարար Մայա Ցքիտիշվիլիի հայտարարությամբ, հաշվի առնելով, որ երկրին անհրաժեշտ է խորջրյա նավահանգիստ, կարևոր է, որ այն շուտով շահագործվի:

Ցքիտիշվիլու խոսքով, ցավալի է, որ «Անակլիայի զարգացման կոնսորցիումն» ունի խնդիրներ ֆինանսավորման ձեռքբերման տեսանկյունից և այս գործընթացը շարունակվում է երկու տարի:

Հարցին, ինչ տեղի կունենա, եթե մինչև դեկտեմբերի 31-ը «Անակլիայի զարգացման կոնսորցիումը» ներդրողին չներկայացնի, Ցքիտիշվիլին պատասխանել է. «Այստեղ խոսքը միայն նոր ներդրողի մասին չէ, այլ այն, որ անհրաժեշտ է 600 միլիոն դոլլար քանակությամբ ներդրում, որպեսզի այս նախագիծն սկսվի: Ցավոք, կոնսորցիումը չունի այդ ռեսուրսը»,- նշել է Մայա Ցքիտիշվիլին և հավելել, որպեսզի Անակլիայի նավահանգստին վտանգ չսպառնա, անհրաժեշտ է արագ որոշումներ կայացնել:

Մայա Ցքիտիշվիլին դիմել է կոնսորցիումի ղեկավար Լևան Ախվլեդիանիին, որ մտածեն երկրի շահերի մասին և խոստովանեն, որ չեն կարողանում իրականացնել նախագիծը, պետությանը հնարավորություն տան, առանց որևէ վիճաբանության, անցնել նախագծի կատարման հաջորդ փուլ:

Նախարարի մեկնաբանմամբ, կառավարությունը կներկայացնի կոնկրետ ծրագիր, սակայն պետք է սպասեն մինչև դեկտեմբերի 31-ը: