Մայա Ցքիտիշվիլի. Կան երկրներ, որոնք առաջարկում են սահմանը բացել առանց թեստավորման և կարանտինի, այդ հարցերի շուրջ այժմ աշխատում ենք
Մայա Ցքիտիշվիլի. Կան երկրներ, որոնք առաջարկում են սահմանը բացել առանց թեստավորման և կարանտինի, այդ հարցերի շուրջ այժմ աշխատում ենք

Եվրամիության բոլոր երկրները ճանաչել են մեր երկրի հաջողությունը համավարակի դեմ պայքարի մասով և այն փաստը, որ Վրաստանը հայտնվել է 15 երկրների թվում, որոնց հետ Եվրամիության երկրները սահմանի բացումը համարում են անվտանգ, ինքնին շատ մեծ հաղթանակ է,- այս մասին հայտարարել է փոխվարչապետ, շրջանային զարգացման և ենթակառուցվածքային նախարար Մայա Ցքիտիշվիլին:

Նրա խոսքով, այս պահի դրությամբ երկխոսություն է ընթանում և ճշտվում են մանրամասներն այն երկրների հետ, որոնք սահմանել են սահմանի բացման այլ ռեժիմներ:

«Յուրաքանչյուր երկիր ունի իր սահմանած սահմանի բացման ռեժիմը: Օրինակ, Ասվտրիան ընտրել է, որ Եվրամիության երկրներից բացի այլ երկրների համար չբացեր սահմանը, Իտալիան որոշեց, որ բացեր, սակայն՝ 14-օրյա կարանտինով: Ինչպես նաև, Շվեդիայի հետ կապված երեկ իմացանք, որ պատրաստ են բացել սահմանը թեստ հանձնելու պայմանով: Կան երկրներ, որոնք առաջարկում են սահմանը բացել առանց թեստավորման և կարանտինի, հենց այդ հարցերի շուրջ այժմ ակտիվ աշխատում ենք»,- նշել է Մայա Ցքիտիշվիլին: