«MATKA 2020» միջազգային տուրիստական ցուցահանդեսին Վրաստանը ճանաչվել է «Տարվա տուրիստական նշանակության երկիր»
«MATKA 2020» միջազգային տուրիստական ցուցահանդեսին Վրաստանը ճանաչվել է «Տարվա տուրիստական նշանակության երկիր»

Նորդիկ երկրներում, «MATKA 2020» խոշորագույն միջազգային տուրիստական ցուցահանդես-վաճառքին Վրաստանը ճանաչվել է «Տարվա տուրիստական նշանակության երկիր»: Ցուցահանդեսը կայացել է Ֆինլանդիայի Հելսինկի մայրաքաղաքում:

Հատկանշական է, որ ցուցահանդեսի թիրախային շուկան ներառում է ոչ միայն Ֆինլանդիայի տուրիստական հատվածը, այլ Նորդիկ և Բալթիկ երկրները:

Վրաստանի զբոսաշրջության վարչությունն արդեն երրորդ տարին է ակտիվորեն մասնակցում է ցուցահանդեսին:

Ցուցահանդեսն ունի 80 000 այցելու, իսկ միջոցառմանը մասնակցում է զբոսաշրջության 22 500 մասնագետ 86 երկրից: