ՄԱՇ-ի Գլդանիի ընտրական շտաբի ղեկավարը հայտարարում է, որ հրկիզել են Նիկա Մելիայի գրասենյակներից մեկը
ՄԱՇ-ի Գլդանիի ընտրական շտաբի ղեկավարը հայտարարում է, որ հրկիզել են Նիկա Մելիայի գրասենյակներից մեկը

«Միասնական ազգային շարժման» Գլդանիի նախընտրական շտաբի ղեկավար, Ուչա Կոկաիան հայտարարում է, որ այրվել է կուսակցության անդամ Նիկա Մելիայի գրասենյակներից մեկը:

Նրա խոսքով, Գլդանիի երրորդ միկրոշրջանում գտնվող գրասենյակն ամբողջությամբ այրվել է, ապակիները կոտրվել են, կահույքն ամբողջությամբ այրվել է:

Ուչա Կոկաիայի հայտարարությամբ, դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան: Ըստ նրա, նման փաստ արձանագրվել էր նաև նախագահական ընտրությունների ժամանակ:

«Մոտավորապես առավոտյան ժամը 06:00-ի սահմաններում էր, երբ մեզ զանգահարեցին, շտապօգնությունը տեղ չէր հասել: Պատուհանները ջարդուփշուր էին արված, բենզինի շշերը նետված էին ներս, բացարձակապես ամեն ինչ այրվել է: Փաստն այն է, որ նրանք չեն կարող համակերպվել Նիկա Մելիայի հաղթանակի հետ և արդեն սկսել են գրոհել գրասենյակները: Ոչ ոք դա չի տեսել, ենթադրաբար մեկ մարդ էր: Նման դեպք տեղի է ունեցել նաև նախագահական ընտրությունների ժամանակ»,- ասել է Ուչա Կոկաիան:

Միևնույն ժամանակ, շենքի սեփականատեր Գուջա Քավթարաձեն հայտարարում է, որ դա տեղի է ունեցել քաղաքական վրեժխնդրության պատճառով:

«Ընկերոջս կինն ինձ ասաց, որ գրասենյակից ծուխ է գալիս, մինչ ես կհասնեի, հրշեջ ծառայությունը արդեն կանչված էր: Ես հրդեհի անմիջական ականատեսը եղա: Ապակին կոտրված էր, բենզինի շշերը լցված էին ներս: Այս ամենը տեղի ունեցավ այն պատճառով, որ այստեղ Նիկա Մելիայի ընտրական գրասենյակն էր, ես անձնական թշնամիներ չունեմ», – հայտարարել է Գուջա Քավթարաձեն:

Հետաքննությունը սկսվել է քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածով, որը նախատեսում է իրի վնասում և ոչնչացում:

 

Թողնել մեկնաբանություն