Մարտի մեկից «ՊՇՌ» թեստի բացասական պատասխանով Վրաստան կարող են մուտք գործել ևս մի քանի երկրների քաղաքացիներ
Մարտի մեկից «ՊՇՌ» թեստի բացասական պատասխանով Վրաստան կարող են մուտք գործել ևս մի քանի երկրների քաղաքացիներ

Մարտի մեկից «ՊՇՌ» թեստի բացասական պատասխանով Վրաստան կարող են մուտք գործել ևս մի քանի երկրների քաղաքացիներ:

Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ համակարգող խորհրդի նիստի ավարտից հետո:

«Ինչպես հայտարարեցի խորհրդարանում ելույթիս ժամանակ՝ սահմանափակումների մեղմացման հետ կապված, այսօր համակարգող խորհրդի նիստին քննարկեցին համաճարակային վիճակը և կայացրեցինք որոշումներ:

Համակարգող խորհուրդը նաև որոշեց հետագայում մեղմացնել երկիր այցելուներ ընդունելու հետ կապված կանոնակարգերը, մասնավորապես այն երկրների ցանկին, որոնց քաղաքացիները կարող են երկիր մուտք գործել Վրաստանի օդային սահմանով «ՊՇՌ» թեստի բացասական պատասխանով, մարտի մեկից ավելանում են հետևյալ երկրները. Հայաստան, Ադրբեջան , Ղազախստան, Ուկրաինա, Բելառուս, Ռուսաստան: Այս փուլում մենք դեռ պահպանում ենք ցամաքային սահմանների ներկայիս ռեժիմը

Վարչապետն այսօր հայտարարություն է արել մի քանի կանոնակարգերի մեղմացման մասին:

Բացի այդ, ուժի մեջ է մնում ժամը 21-ից մինչև առավոտյան ժամը հինգը գործող տեղաշարժի արգելքը: