Մարտի 7-ին Վրաստանում եղանակը կվատթարանա
Մարտի 7-ին Վրաստանում եղանակը կվատթարանա

Մարտի 7-ին Վրաստանում սպասվում է անձրև, հիմնականում երկրի արևմտյան մասում, լեռներում ձյուն, տեղ-տեղ ուժեղ, հնարավոր է մառախուղ և բուք, ժամանակ առ ժամանակ ուժեղ արևմտյան քամի, ծովում 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ:

Տեղեկատվությունը տարածում բնապահպանության ազգային գործակալությունը: Նրանց խոսքով, մարտի 7-ին Արևմտյան Վրաստանում և 8-ին Արևելյան Վրաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի զգալի անկում:

Սպասվող առատ տեղումները կարող են զգալիորեն բարձրացնել Արևմտյան Վրաստանի գետերի ջրի մակարդակը, ինչպես նաև երկրի լեռնային շրջաններում դառնալ ձնահյուսերի ձևավորման և սողանքների առաջացման պատճառ: