Մարտի 31-ի դրությամբ, ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակված է եղել ավելի քան 10 միլիոն մարդ. Գերմանացի հետազոտողներ
Մարտի 31-ի դրությամբ, ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակված է եղել ավելի քան 10 միլիոն մարդ. Գերմանացի հետազոտողներ

Գերմանիայի Գետինգենի համալսարանի նոր զեկույցի համաձայն, նոր կորոնավիրուսային հիվանդության «COVID-19»-ի հաստատված դեպքերը, որոնք պաշտոնապես նկարագրում են երկրները և փոխանցում միջազգային մամուլը, դրամատիկ կերպով հեռու է վարակակիրների իրական ցուցանիշից:

«The Lancet Infectious Diseases» ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ, Գետինգենի համալսարանի հետազոտողներ, դոկտոր Կրիստին Բոմերը և պրոֆեսոր Սեբաստիան Վոլմերը պաշտոնական դեպքերի քանակն ստուգելու համար կիրառել են «COVID-19»-ի մահացության և մինչև մահ ժամանակի գնահատականները: Ինչպես ցույց են տալիս նրանց կողմից ընդունված տվյալները, երկրներն արձանագրել են կորոնավիրուսով վարակակիրների վեց տոկոսը, իսկ աշխարհի մասշտաբով իրական ցուցանիշը հնարավոր է, հասել է տասնյակ միլիոնի:

Հետազոտողների կարծիքով, նրա պատճառը, որ Եվրոպայի երկրներում, օրինակ, Իսպանիայում և Իտալիայում մահացության դեպքերի ցուցանիշն ավելի բարձր է, քան Գերմանիայում, ոչ բավական թեստավորումն է: Նրանց հայտարարությամբ, Գերմանիան արձանագրել է դեպքերի 15,6 տոկոսը, Իտալիան՝ 3,5 տոկոսը, Իսպանիան՝ 1,7 տոկոսը: Այս ցուցանիշն առավել ցածր է ԱՄՆ-ում (1,6%) և Միացյալ Թագավորությունում (1,2%):

Հետազոտության հեղինակների գնահատմամբ, 2020 թվականի մարտի 31-ին Գերմանիայում վարակված է եղել 460 000 մարդ: Նույն մեթոդով են հաշվել նաև, որ ԱՄՆ-ում մարտի 31-ին վարակակիրների թիվը կազմել է ավելի քան 10 միլիոն, Իսպանիայում՝ ավելի քան 5 միլիոն, Իտալիայում՝ մոտ 3 միլիոն, Միացյալ Թագավորությունում՝ մոտ 2 միլիոն:

«Տարբեր երկրներում, նման ծայրահեղ տարբեր տվյալները խոսում են այն մասին, որ պաշտոնական տվյալները ոչինչ չասող են և որևէ օգտակար տեղեկություն չեն փոխանցում»,- ասում է հետազոտության հեղինակներից մեկը: