Մարտի 31-ին անցկացված հանրաքվեին վրաց ժողովուրդն արտահայտել է պետականության վերականգնման հաստատուն կամք. Մարգվելաշվիլի
Մարտի 31-ին անցկացված հանրաքվեին վրաց ժողովուրդն արտահայտել է պետականության վերականգնման հաստատուն կամք. Մարգվելաշվիլի

Մարտի 31-ին անցկացված հանրաքվեին վրաց ժողովուրդն ակնհայտորեն արտահայտել է պետականության վերականգնման հաստատուն կամք,- այս մասին հայտարարել է նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին՝ Վրաստանի պետական անկախության վերականգնման հարցով անցկացված ժողովրդական հանրաքվեի օրվա կապակությամբ:

Նախագահի խոսքով, Զվիադ Գամսախուրդիան մեծագույն ներդրում ունի Վրաստանի ազգային-ազատագրական շարժման ձևավորման և Վրաստանի պետականության վերականգնման գործում:

«Մարտի 31-ին անցկացված հանրաքվեին վրաց ժողովուրդն ակնհայտորեն արտահայտել է պետականության վերականգնման հաստատուն կամք: Այն ժամանակ մենք բոլորս միաձայն, աբխազների և օսերի հետ միասին հստակ հայտարարեցինք, որ մեր նպատակն է դառնանք ժամանակակից ժողովրդավարական համադաշնության արժանի անդամ, հաստատվենք այն տեղում, որը արդարացիորեն պատկանում մեզ, որպես հնագույն և եզակի մշակույթ կրող ազգ: Մենք երբեք չենք շեղվել մեր նպատակից և այսօր էլ Վրաստանը շարունակում է գործել ընդհանուր եվրոպական ընտանիքի լիարժեք անդամ դառնալու համար»,- նշված է նախագահի հայտարարությունում: