Մարտի 22-26-ին Վրաստանում սպասվում է անձրև, բարձրալեռ շրջաններում ձյուն
Մարտի 22-26-ին Վրաստանում սպասվում է անձրև, բարձրալեռ շրջաններում ձյուն

Մարտի 22-ին, օրվա վերջից մինչև մարտի 26-ը, Վրաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, բարձրալեռ շրջաններում տեղ-տեղ առատ ձյուն: Տեղեկատվությունը տարածում է եղանակի ազգային գործակալությունը:

Օդերևույթաբանների կանխատեսմամբ, հնարավոր է մառախուղ և բուք: Մարտի 24-25-ը տեղ-տեղ ուժեղ քամիներ կփչեն, ծովում հնարավոր է 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ:

Վրաստանի գետերում սպասվող առատ անձրևները կարող են հանգեցնել ջրի մակարդակի զգալի աճի, արևմտյան Վրաստանի փոքր գետերում ջրհեղեղների և երկրի լեռնային շրջաններում ձյան ձնագնդերի ձևավորման և սողանքների առաջացման:

Թողնել մեկնաբանություն