Մարտի 11-ին Աղմաշենեբելիի պողոտայի որոշ մասը փակվելու է մի քանի ժամով
Մարտի 11-ին Աղմաշենեբելիի պողոտայի որոշ մասը փակվելու է մի քանի ժամով

Մարտի 11-ին՛ ժամը 10:30-ից մինչև 12:00-ը Չուղուրեթիի շրջանի գամգեոբայի կողմից կազմակերպվող մարզական միջոցառման շրջանակներում, Դավիթ Աղմաշենեբելիի պողոտայում, Սանկտ Պետերբուրգի փողոցից մինչև Ճորոխիի փողոց, սահմանափակվելու է ավտոմոբիլային երթևեկությունը,-այս մասին ասված է Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից տարածված հայտարարության մեջ:

««Իմ գարունը» վեռնագրով մարաֆոնը, արդեն անց է կացվում երկրորդ անգամ գամգեբելի Զուրաբ Չիկվիլաձեի նախաձեռնությամբ: Միջոցառման նպատակն է երիտասարդների շարքերում առողջ ապրելակերպի ժողովրդականացումը:

Միջոցառմանը մասնակցելու են Չուղուրեթիի շրջանի դպրոցականները և շրջանում բնակվող քաղաքացիները»,-ասված է Թբիլիսիի քաղաքապետարանի հայտարարության մեջ:

 

Թողնել մեկնաբանություն