Մարտեն Ֆուրկարդի երրորդ օլիմպիական ոսկե մեդալը. Բիաթլոն

Ավարտվել է տղամարդկանց և կանանց խառը  թիմերի մրցումը բիաթլոնում, որի հաղթող են դարձել Ֆրանսիայի ներկայացուցիչները՝ Անաիս Բեսկոնին, Մարի Դորեն Աբերը, Սիմոն Դետիեն և Մարտեն Ֆուրկարդը): Ֆուրկարդի համար սա արդեն երրորդ ոսկե մեդալն է ընթացիկ օլիմպիական խաղերին, իսկ Անաիս Բեսկոնը այս ոսկե մեդալը ավելացրել է մի քանի օր առաջ ձեռք բերած բրոնզե մեդալին:

Ինչ վերաբերում է արծաթե մեդալին, ապա այն փոխանցվել է Նորվեգիային, իսկ բրոնզե մեդալի արժանացել են իտալացիները:

Օլիմպիադայի ռեպորտաժները հնարավոր է դիտել հետևյալ հղումներով – Առաջին ալիք / Երկրորդ ալիք (միայն Վրաստանի տարածքում):