Մառնեուլիում վերսկսվել են ջրի և կոյուղիների ենթակառուցվածքների շինարարական աշխատանքներ
Մառնեուլիում վերսկսվել են ջրի և կոյուղիների ենթակառուցվածքների շինարարական աշխատանքներ

Մառնեուլիում կառուցվում են ջրի և կոյուղու  բոլորովին նոր, ժամանակակից համակարգեր: Ըստ տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ջրամատակարարման ընկերության, աշխատանքները վերսկսվել են առողջապահության նախարարության կողմից սահմանված հանձնարարականների համաձայն և կշարունակվեն բոլոր նորմերի պահպանմամբ:

Ընկերության տեղեկացմամբ, ծրագրի շրջանակներում նոր համակարգեր են տեղադրվում Մառնեուլիում և Բոլնիսիում: Ինչպես մաքրվում են Մառնեուլիի կոյուղիները: Նախագծերի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 175 միլիոն լարի:

Աշխատանքներին, տեղական իշխանությունների ներկայացուցիչներից բացի, տեղում ծանոթացել են ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարարի տեղակալ Իլիա Բեգիաշվիլին և միացյալ ջրամատակարարմանղ ընկերության տնօրեն Գիգա Մադարիան:

Նախագծերը՝ միջազգային դոնոր կազմակերպությունների և Ասիայի զարգացման բանկի աջակցությամբ, իրականացնում է ջրամատակարարման ընկերությունը: