Մառնեուլիում լրագրողական գործունեությունը խոչընդոտելու փաստով իրականացվել են բազմաթիվ հետաքննչական գործողություններ, հետաքննությունը շարունակվում է. Վլադիմեր Բորցվաձե
Մառնեուլիում լրագրողական գործունեությունը խոչընդոտելու փաստով իրականացվել են բազմաթիվ հետաքննչական գործողություններ, հետաքննությունը շարունակվում է. Վլադիմեր Բորցվաձե

Վրաստանի ներքին գործերի նախարարությունում կայացած ճեպազրույցում փոխնախարար Վլադիմեր Բորցվաձեն խոսել է Մառնեուլիում և Բոլնիսիի մունիցիպալիտետներում տեղի ունեցած միջադեպերի մասին:

Սեպտեմբերի 29-ին Մառնեուլիում լրագրողական գործունեությունը խոչընդոտելու փաստով սկսված հետաքննության մասին լրագրողների առաջադրած հարցին պատասխանելիս, Բորցվաձեն նշել է, որ այս փաստով ի հայտ է եկել կոնկրետ անձանց մեղավորությունը և ներքին գործերի նախարարության արձագանքը կլինի խիստ:

«Ինչպես գիտեք, լրագրողական գործունեությունը խոչընդոտելու փաստի առթիվ սկսվել է հետաքննություն, իրականացվել են մի շարք քննչական գործողություններ: Քննչական գործողությունները դեռ ինտենսիվ ռեժիմով շարունակվում են և սպասենք: Այն բանից հետո ինչ բացահայտվի կոնկրետ անձանց մեղավորությունը, և մենք քրեական հետապնդման համար համապատասխան չափանիշ սահմանենք, իհարկե, մեր արձագանքը այս փաստին կլինի ակնթարթային»,- ասել է Վլադիմեր Բորցվաձեն:

Սեպտեմբերի 29-ին, Մառնեուլիում «Վրացական երազանքի» և «Ազգային շարժման» ակտիվիստների միջև տեղի է ունեցել բախում: Տուժել է մի քանի մարդ: Ծեծի է ենթարկվել Վրաստանի առաջին ալիքի օպերատորը, կոտրվել է նաև  տեսախցիկը: Միջադեպի ժամանակ տուժել է նաև «Մթավարի արխիի» լրագրողը: Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել լրագրողական գործունեությունը խոչընդոտելու փաստով:

მარნეულში „ქართული ოცნებისა“ და ნაციონალური მოძრაობის“ აქტივისტებს შორის შეხლა-შემოხლა 29 სექტემბერს მოხდა. დაშავდა რამდენიმე ადამიანი. ფიზიკურად გაუსწორდნენ საქართველოს პირველი არხის ოპერატორს, დამტვრეულია ვიდეოკამერაც. ინციდენტის დროს დაშავდა „მთავარი არხის“ ჟურნალისტი. მომხდართან დაკავშირებით გამოძიება ჟურნალისტურ საქმიანობაში ხელის შეშლის ფაქტზე დაიწყო.
Թողնել մեկնաբանություն