Մառնեուլիում կողոպուտի փաստով ձերբակալվել է մեկ անձ
Մառնեուլիում կողոպուտի փաստով ձերբակալվել է մեկ անձ

Ներքին գործերի նախարարության Քվեմո Քարթլիի ոստիկանության բաժանմունքի, Մառնեուլի շրջանային դեպարտամենտի աշխատակիցները, իրականացրած օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում, կողոպուտի մեղադրանքով ձերբակալել են 1995 թ. ծնված Ա.Բ.-ին: Տեղեկությունը այս մասին տարածում է ներքին գործերի նախարարությունը:

Գերատեսչության տվյալներով, հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը Մառնեուլիի մունիցիպալիտետի Խուլդարա գյուղում հարձակվել է 1943 թ. ծնված քաղաքացու վրա և բռնություն գործադրելով նրանից հափշտակել է 1600 լարի և դիմել փախուստի:

Իրավապահները հանցագործությունից մեկ ժամ անց Ա.Բ.-ին ձերբակալել են Մառնեուլիում: Ոստիկանները գողացած գումարը առգրավվել են որպես ապացույց:

Կողոպուտի փաստով հետաքննությունը իրականացվում է Վրաստանի ՔՕ 178-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով: Հանցանքը նախատեսում է չորսից 8-ը տարով ազատազրկում»,-ասված է ՆԳՆ-ի հայտարարության մեջ:

Թողնել մեկնաբանություն