Մառնեուլիում, գազալցակայաններից մեկում այրվել է բեռնատար ավտոմեքենա
Մառնեուլիում, գազալցակայաններից մեկում այրվել է բեռնատար ավտոմեքենա

Մառնեուլիում, գազալցակայաններից մեկում այրվել են բեռնատար ավտոմեքենան և հսկողության խցիկը:

Ինչպես հայտարարում են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում, փրկարարական ծառայության արագ արձագանքման արդյունքում շատ շուտ հաջողվել է մարել կրակը:

Նրանց տեղեկությամբ, պայթելուց փրկվել է գազալցականը: Դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել:

Տեղում մոբիլիզացված էր երկու հրշեջ-փրկարարական խումբ: