Մառնեուլիում անչափահաս աղջկան փախցնելու մեղադրանքով ձերբակալել են մեկ անձի
Մառնեուլիում անչափահաս աղջկան փախցնելու մեղադրանքով ձերբակալել են մեկ անձի

Վրաստանի ներքին գործերի նախարարության Քվեմո Քարթլիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները 1998 թվականին ծնված Գ.Մ.-ին ձերբակալել են անչափահասին անօրեն ազատազրկման մեղադրանքով:

Նախարարության տեղեկությամբ, հանցանքը ենթադրում է 7-10 տարվա ազատազրկում:

«Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը երեք հանցակիցների հետ միասին, ընթացիկ տարվա փետրվարի 14-ին, Մառնեուլի քաղաքում, ամուսնանալու նապտակով, անօրեն ազատազրկել է 2002 թվականին ծնված Ա.Ղ.-ին և ավտոմեքենայով տարել դեպքի վայրից:

Իրավապահները ինտենսիվ որոնողական և քննչական գործողությունների հետևանքով, Մառնեուլիի մունիցիպալիտետում ձերբակալել են  Գ.Մ.-ին, իսկ աղջկան վերադարձրել տուն:

Հետաքննությունն ընթանում է անչափահասին դիտավորյալ ազատազրկելու փաստով»,- նշված է ՆԳՆ-ի տեղեկության մեջ: