Մառնեուլիի մունիցիպալիտետում վերացվել են հսկիչ անցակետերը
Մառնեուլիի մունիցիպալիտետում վերացվել են հսկիչ անցակետերը

Վրաստանի կառավարության միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ, մայիսի 18-ից Մառնեուլիում հանվել են սահմանափակումները: Երեկ ուշ գիշեր, Վրաստանի պաշտպանական ուժերի արևելյան հրամանատարության 4-րդ մեխանիզացված գնդի անձնակազմը, ապամոնտաժել է Մառնեուլիում տեղակայված բոլոր երեք հսկիչ անցակետերը,- այս մասին հայտնում են Պպաշտպանության նախարարությունից:

Գերատեսչության տվյալներով, հանվել է գիշերային լուսավորության հզոր համակարգը, հսկողության տեսախցիկները և երկաթբետոնե պատնեշները, ինչպես նաև ապամոնտաժվել են դաշտային բժշկական վրանները:

Պաշտպանության նախարարությունում ասում են, որ Մառնեուլիում և Բոլնիսիում կարանտինը հայտարարվել էր մարտի 23-ին: Սահմանափակումների վերացումը այս փուլում չի վերաբերում Բոլնիսիին և Թեթրիծղարոյին, որտեղ անցակետերը շարունակում են մնալ, և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, իրավապահների հետ միասին 24 ժամվա ընթացքում ստուգում են ավտոմեքենաները, իրականացնում ախտահանիչ աշխատանքներ և ստուգում են բնակչության ջերմությունը:

«Մարտի 22-ից պաշտպանական ուժերը, ներքին գործերի նախարարության հետ միասին, տարբեր վայրերում բացել են 85 հսկիչ անցակետ, որտեղ գործընթացը ղեկավարել են համատեղ: Մարտի 22-ից մինչ օրս, Վրաստանի պաշտպանական ուժերի ներկայացուցիչները, հատուկ լուծույթով ախտահանել են մոտ 1 701 955 տրանսպորտային միջոց, իսկ 2 500 018 մարդու ենթարկել են ջերմասքրինինգի: Ջերմասքրինինգի շրջանակներում ջերմություն է գրանցվել 158 անձի մոտ, և այդ լրատվությունը փոխանցվել է կաժավարման կենտրոններին և բժշկական օգնության կենտրոնին»,- ասվում է պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ: