Մառնեուլիի Քվեմո Սարալի գյուղում անցկացվել է ցույց
Մառնեուլիի Քվեմո Սարալի գյուղում անցկացվել է ցույց

Մառնեուլի շրջանի Քվեմո Սարալի գյուղի բնակիչների մի մասն անցկացրել է բողոքի ցույց: Ցուցարարների խոսքով իրենք վաճառքի համար ունեն մեծ քանակությամբ կաղամբ:

Ինչպես գյուղի բնակիչները նշել են Վրաստանի առաջին ալիքի հետ զրույցում՝ մասնավոր առաքիչներին ու բաշխիչ խոշորագույն ընկերություններից մեկին ամեն օր բերք են տալիս: Սակայն նրանք նշում են, որ դա բավարար չէ և ցանկանում են առաջիկա մի քանի օրերի ընթացքում վաճառել մինչև 60 տոննա կաղամբ:

Ցույցին ներկա էին նաև տեղական իշխանության ներկայացուցիչները: Մառնեուլիի քաղաքապետ Զաուր Դարգալիի խոսքով վաղը Քվեմո Սարալի գյուղից ավելի շատ կաղամբ դուրս կբերվի:

Ցույցն ավարտվել է համաձայնության գալուց հետո: