Մառնեուլիի Քափանախչի գյուղում բացվել է հայտնի արվեստագետ, աշուղ Քամադարի տուն-թանգարանը
Մառնեուլիի Քափանախչի գյուղում բացվել է հայտնի արվեստագետ, աշուղ Քամադարի տուն-թանգարանը

Թուրքիայի միջազգային համագործակցության և զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, Մառնեուլիի Քափանախչի գյուղում բացվել է հայտնի արվեստագետ, աշուղ Քամանդարի տուն-թանգարանը:

Վրաստանի մշակույթի նախարարության որոշմամբ արվեստագետի հայրենի տունը ստացել է տուն-թանգարանի կարգավիճակ:

Դրա բացման նպատակն է հանրահռչակել աշուղական ավանդույթը և այս մշակույթը փոխանցել սերունդներին:

Միջոցառմանը ներկա էր Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարի առաջին տեղակալ Կախա Սիխարուլիձեն, ով խոսեց երկու երկրների սերտ մշակութային կապերի մասին:

Տուն-թանգարանի բացմանը ներկա էին Ազգային թանգարանի գլխավոր տնօրեն Դավիթ Լորթքիփանիձեն, Վրաստանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան, Ֆաթմա Ջերեն Յազգանը, Վրաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան, Ֆաիգ Գուլիևը, Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քարիմովը:

Շնորհանդեսին ներկա էին նաև Թուրքիայի համագործակցության և համակարգման գործակալության ղեկավար Սերքան Քիրալը և նույն գործակալության Թբիլիսիի համակարգող Նեջլա Դեմիրդաղը:

Միջոցառմանը կողմերը խոսեցին երեք երկրների սերտ մշակութային կապերի ու նրանց բարեկամության մասին, որից հետո հյուրերը թանգարանի անունից պարգևատրվեցին մեդալներով: