Մարկոիշվիլիի 14 միավորը և «Ռեջիո Էմիլիայի» հաղթանակը խաղարկության առաջատարի նկատմամբ
Մարկոիշվիլիի 14 միավորը և «Ռեջիո Էմիլիայի» հաղթանակը խաղարկության առաջատարի նկատմամբ

Իտալիայի բասկետբոլի առաջնության 16-րդ տուրում Մանուչար Մարկոիշվիլիի «Ռեջիո Էմիլիան» սեփական հրապարակում ընդունել է խաղարկության առաջատար «Ավելինոյին» և լարված պայքարում պարտության մատնել  86:89 հաշվով: Այս հաջողության մեջ իր լուման է ներդրել նաև վրաց բասկետբոլիստը, վաստակելով 14 միավոր:

Մանուչար Մարկոիշվիլին իրացրել է 7-ից 4 երկու միավորանոց նետում, 5-ից մեկ երեք միավորանոց և 4-ից երեք տուգանային: Տանտերերի կազմում 19 միավորով լավագույնն էր Իտալիայի հավաքականի անդամ Ամադեո Դելա Վալեն:

Այս հաղթանակից հետո Ռեջիոն զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը: Մասիմիլիանո Մենետիի ղեկավարած թիմը իր հաջորդ հանդիպումը անց է կացնելու հունվարի 27-ին «Պեսարոյի» դեմ: