Մարկ Ցուկերբերգի անվտանգությունը ապահովելու համար Facebook-ը 2017 թվականին ծախսել է 9 մլն. դոլար
Մարկ Ցուկերբերգի անվտանգությունը ապահովելու համար Facebook-ը  2017 թվականին ծախսել է 9 մլն. դոլար

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի անվտանգությունը ապահովելու համար, ընկերությունը 2017 թվականին ծախսել է 9 մլն. դոլար: Լրատվությունը տարածում է CNN-ը: 2016 թվականի հետ համեմատ, Ցուկերբերգի պաշտպանությունը և տեղաշարժը ընկերության համար արժեցել  է 50 տոկոսով ավելի թանկ:

Ինչպես պարզաբանում են Facebook-ում, այս ծախսերը ելնում են այն ռիսկերից, որոնց առջև Ցուկերբերգը կանգնած է իր կարգավիճակի և զբաղեցրած պաշտոնի պատճառով: 33-ամյա միլիարդատերը, միաժամանակ հանդիսանում է սոցիալական ցանցի հիմնադիրը, տնօրենների խորհրդի նախագահը և գործադիր տնօրենը:

Հիշեցնենք, Facebook-ը հայտնվել է լուրջ սկանդալի էպիկենտրոնում, որը կապված է միլիոնավոր օգտատիրոջ անձնական տվյալների խարդախությամբ օգտագործելու հետ: Կոնկրետ, ինչպես պարզվել է սոցիալական ցանցի օգտատերերի անձնական տվյալները հայտնվել են՝ Cambridge Analitica ընկերության ձեռքերում, որը իր հերթին այս տվյալները օգտագործել է տարբեր երկրներում հասարակական կարծիքով մանիպուլացիայի համար: Անձամբ ընկերությունում հերքում են այդ մեղադրանքը:

Սկանդալի պատճառով, Մարկ Ցուկերբերգը կանչվել էր Կոնգրես և պատասխանել օրենսդիրների հարցերին: Նա օգտատերերից ներողություն է խնդրել և խոստացել ուժեղացնել անվտանգության նորմերը: