Մարկ Ցուկերբերգը օգտատերերի տվյալների արտահոսքի պատճառով Եվրախորհրդարանում ներողություն է խնդրել
Մարկ Ցուկերբերգը օգտատերերի տվյալների արտահոսքի պատճառով Եվրախորհրդարանում ներողություն է խնդրել

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը Եվրախորհրդարանում խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, օգտատերերի տվյալների արտահոսքի կապակցությամբ ներողություն է խնդրել: Նա նշել է, որ ժամանակին չի սահմանել անձնական տվյալների ոչնպատակային օգտագործման վտանգը:

«Սա մեծ սխալ էր և ես ներողություն եմ խնդրում»,-հայտարարել է Ցուկերբերգը:

Նույն ժամանակ, Մարկ Ցուկերբերգը հավաստիացրել է եվրոպացի պատգամավորներին, որ իր ընկերությունը միջոցներ կձեռնարկի, քանզի տեղի չունենա Եվրոպայի ազգային և Եվրախորհրդարանի ընտրություններին արտաքին ուժերի միջամտություն, ինչպես դա տեղի ունեցավ 2016 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ժամանակ:

Մարկ Ցուկերբերգը  Եվրոպայի բնակչությանը անվանել է գլոբալ համադաշնության ամենամեծ և կարևոր մաս: Նրա խոսքերով, Facebook-ը իր գործունեության համար անվճար օգտագործում են մոտ 18 մլն. եվրոպական ընկերություններ:

Եվրախորհրդարանայինների հարցին պատասխանելիս, Ցուկերբերգը հերքել է մեղադրանքը, որ Facebook-ը  մենաշնորհել է  սոցիալական ցանցերի շուկան:

«Ես գտնում եմ, որ մեզ ամեն օր ավելանում է նոր մրցակից»,-նշել է նա:

Գործը, որի կապակցությամբ Ցուկերբերգը ստիպված էր բացատրություններ տալ Եվրախորհրդարանում, կապված է բրիտանական Cambridge Analitica ընկերության շուրջ առաջացած սկանդալի հետ, որի համաձայն գողացել են Facbook-ի միլիոնավոր օգտատերերի անձնական լրատվությունը: Նրանց թվում էին նաև Եվրամիության քաղաքացիները:

Այս գործով Ցուկերբերգը ցուցմունք է տվել նաև ԱՄՆ-ի կոնգրեսում: