Մարինա Էզուգբաիա. Կորոնավիրուսի բոլոր 5 նոր դեպքերը ներկրված են, այդ թվում երեքը բեռնատար ավտոմեքենայի վարորդ է
Մարինա Էզուգբաիա. Կորոնավիրուսի բոլոր 5 նոր դեպքերը ներկրված են, այդ թվում երեքը բեռնատար ավտոմեքենայի վարորդ է

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի բոլոր 5 նոր դեպքերը ներկրված են:

Նրա խոսքով, այդ թվում երեքը բեռնատար ավտոմեքենայի վարորդ է:

«Այսօր ավելացել է 5 նոր դեպք, եղել է 953 և այժմ հասել 958-ի: Ավելացել է ապաքինվածների թիվը և այժմ կազմում է 838: Բոլոր 5 նոր դեպքերը ներկրված են: Այստեղից երեքը բեռնատար ավտոմեքենայի վարորդ է, մնացածը՝ սովորական քաղաքացիներ»,- նշել է Էզուգբաիան:

Էզուգբաիայի մեկնաբանմամբ, ապաքինվածների թիվը կազմում է 87.5 տոկոս, այս պահի դրությամբ կովիդ-կենտրոններում մնում է 105 պացիենտ: