Մարինա Էնդելաձեն հայտարարում է, որ վարակման դեպքերի աճի պատճառով, հնարավոր է Թբիլիսիում խստացվեն միջոցները
Մարինա Էնդելաձեն հայտարարում է, որ վարակման դեպքերի աճի պատճառով, հնարավոր է Թբիլիսիում խստացվեն միջոցները

Վարակման դեպքերի աճի պատճառով, հնարավոր է Թբիլիսիում խստացվեն միջոցները,- այս մասին հայտարարել է, Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացված բաժանմունքի ղեկավար, Մարինա Էնդելաձեն:

«Դա իմ որոշելունը չէ, սակայն հնարավոր է, եթե լինի այդպիսի աճ: Մենք տեսնում ենք, որ հենց մինչև սեպտեմբերի 1-ը խստացված միջոցառումների պայմաններում մենք գրեթե աճ չենք ունեցել, իսկ հիմա ունենք աճ: Համապատասխանաբար, կառավարությունը կարող է որոշում կայացնել այս մասին: Սա իմ որոշելու հարցը չէ»,- ասել է Էնդելաձեն:

Հիշեցնենք, վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 523 նոր դեպք, ապաքինվել է 208 պացիենտ, մահացել է յոթ մարդ:

Կորոնավիրուսի նոր դեպքերից 194-ը արձանագրվել է Թբիլիսիում, 172-ը ՝ Աջարիայում, իսկ 117-ը ՝ Իմերեթիում: