Մարիամոբայի տոնը Թբիլիսիի Սիոնիի տաճարից - ֆոտոշարք
Մարիամոբայի տոնը Թբիլիսիի Սիոնիի տաճարից - ֆոտոշարք

Օգոստոսի 28-ին վրաց ուղղափառ եկեղեցին նշում է Աստվածածնի վերափոխման, Մարիամոբայի տոնը: Տոնի առիթով բոլոր գործող եկեղեցիներում մատուցվում է պատարագ:

Սիոնիի աթոռանիստ տաճարում հոգևորաց դասի հետ պատարագ է մատուցում Համայն Վրաստանի կաթողիկո-պատրիարք Իլիա Երկրորդը: Պատարագի ավարտին Սրբազնագույնը կշնորհավորի հավատացյալներին և կդիմի քարոզով:

Քրիստոնյա աշխարհում Սուրբ Երրորդությունից հետո փառաբանվում է Մարիամ Աստվածածինը: