Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայտարարել է, որ Ռուսաստանը պատասխանատու է մարդու իրավունքների խախտումների համար Վրաստանի տարածաշրջաններում, Աբխազիայում և Հարավային Օսիայում. ՈՒրմաս Պաետ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայտարարել է, որ Ռուսաստանը պատասխանատու է մարդու իրավունքների խախտումների համար Վրաստանի տարածաշրջաններում, Աբխազիայում և Հարավային Օսիայում. ՈՒրմաս Պաետ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայտարարել է, որ Ռուսաստանը պատասխանատու է մարդու իրավունքների խախտումների համար Վրաստանի տարածաշրջաններում, Աբխազիայում և Հարավային Օսիայում,- այս մասին «Թվիթերում» գրել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ուրմաս Պաետը:

«Ռուսաստանը պատասխանատու է մարդու իրավունքների խախտումների համար, այդ թվում խոշտանգումների, որոնք տեղի են ունեցել Վրաստանի տարածաշրջաններում, Աբխազիայի և Հարավային Օսիայի շրջաններում, քանի որ Ռուսաստանը արդյունավետ վերահսկողություն ուներ 2008 թվականի պատերազմից ի վեր, հայտարարել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը», – գրում է եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՈՒրմաս Պաետը:

Ստրասբուրգի դատարանը որոշում է կայացրել 2008 թվականի պատերազմի գործով: Վրաստանի արդարադատության նախարարության տեղեկացմամբ, Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը համաձայնել է Վրաստանի պահանջին, որ Ռուսաստանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներ՝ 2008-ի օգոստոսյան պատերազմի ընթացքում: