Մարդկանց, ովքեր քրեական հետապնդման են ենթարկվել համավարակի պատճառով սահմանված կարգերը խախտելու համար, կվերաբերի համաներում
Մարդկանց, ովքեր քրեական հետապնդման են ենթարկվել համավարակի պատճառով սահմանված կարգերը խախտելու համար, կվերաբերի համաներում

Մարդկանց, ովքեր քրեական հետապնդման են ենթարկվել համավարակի պատճառով սահմանված կարգերը խախտելու համար, կվերաբերի համաներում, – այս մասին, ճեպազրույցի ընթացքում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Նրա խոսքով, կանոնակարգերը խախտելու համար տուգանված քաղաքացիները կազատվեն ինչպես քրեական պատասխանատվությունից, այնպես էլ վարչական տուգանքներից:

Դրա հետ մեկտեղ, վարչապետի հայտարարությամբ, նախաձեռնությունն արդեն ներկայացվել է խորհրդարան:

«Այսօր խորհրդարան է ներկայացվել երկու օրինագիծ, որը վերաբերում են նրանց, ովքեր վարչական կամ քրեական պատասխանատվության են ենթարկվել համավարակային պայմաններում սահմանված կարգը խախտելու համար: Նշված նախաձեռնության շրջանակներում, համաներումը կվերաբերի ավելի քան 245 հազար քաղաքացու և 344 իրավաբանական անձի, նրանք կազատվեն ինչպես քրեական պատասխանատվությունից, այնպես էլ վարչական տուգանքներից: Խոսքը մեկուսացման, կարանտինի և շնչադիմակ կրելու կանոնների խախտման համար սահմանված շուրջ 76 միլիոն լարի չվճարված տուգանքների մասին է: Մենք այս որոշումն ընդունեցինք, իհարկե, հաշվի առնելով համավարակով պատճառած ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը

Համավարակի ընթացքում մենք լավ գիտակցում ենք, որ տուժել են մեր շատ քաղաքացիներ և բիզնեսներ: 2020 թվականը շատ բարդ տարի էր, և այդ տույժերը լրացուցիչ բեռ են նրանց համար: Իհարկե, մենք հասկանում ենք, որ վարակի կառավարման ընթացքում անհրաժեշտ էր պահպանել կանոնակարգերը, այնուամենայնիվ, շատ կարևոր է նաև, առաջին հերթին, մեղմացնել մեր քաղաքացիների տնտեսական վիճակը, և այս նախաձեռնության պատճառն հենց դա է: Ուստի ևս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր խորհրդարանին: Ես շփում եմ ունեցել մեր թիմի հետ, բնականաբար, քաղխորհրդի, մեծամասնության հետ, և նշված նախաձեռնությունը կընդունվի և կհաստատվի ամենակարճ օրերին», – հայտարարել է վարչապետը: