Մարդիկ ունեն արտահայտվելու իրավունք, սակայն իրենց կարծիքը պետք է արտահայտեն օրենքի սահմաններում. Մադլեն Մուն
Մարդիկ ունեն արտահայտվելու իրավունք, սակայն իրենց կարծիքը պետք է արտահայտեն օրենքի սահմաններում. Մադլեն Մուն

Մարդիկ ունեն արտահայտվելու իրավունք, սակայն իրենց կարծիքը պետք է արտահայտեն օրենքի սահմաններում,- այս մասին ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մադլեն Մունը հայտարարել է պատասխանելով լրագրողների հարցին ՝ ռուսամետ ուժերի հզորացման և «հայրենասերների դաշինքի» կողմից Միացյալ Նահանգների դեսպանատան մոտ ծրագրված ցույցի կապակցությամբ:

«Ամենավտանգավոր բանը, որ կարող ես անել ժողովրդավարության մեջ, դա այն է, որ կարծում ես, ժողովրդավարության համար պատասխանատու են քաղաքական գործիչները: Սա ճիշտ չէ: Դա բոլոր քաղաքացիների պատասխանատվությունն է: Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է լսել և վերլուծել ստացված տեղեկատվությունը: Ժողովրդավարության մեջ ամենամեծ ռիսկն այն է, որ մենք փակում ենք բանավեճը: Դուք իսկապես մեծ մարտահրավերներ ունեք, և ձեր հիմնական մարտահրավերն այն է, թե ինչպես կարելի է պահպանել այդ արժեքները, բաց լրատվամիջոցներով, բաց քաղաքական քննարկումներով և այլն: Մարդիկ ունեն արտահայտվելու իրավունք, սակայն իրենց կարծիքը պետք է արտահայտեն օրենքի սահմաններում », – հայտարարել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Մադլեն Մունը: