Մանրամասն ստուգում ենք Թբիլիսիի բոլոր օբյեկտները, անորակ աշխատանքի արդյունքը հետևում է մեզ քայլ առ քայլ. Կալաձե
Մանրամասն ստուգում ենք Թբիլիսիի բոլոր օբյեկտները, անորակ աշխատանքի արդյունքը հետևում է մեզ քայլ առ քայլ. Կալաձե

Մանրամասն ստուգում ենք Թբիլիսիի բոլոր օբյեկտները, մանկապարտեզները, մարզահամալիրները, մետրոկայանները, ցավոք անորակ աշխատանքի արդյունքը հետևում է մեզ քայլ առ քայլ,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ այսօր անցկացված ճեպազրույցին:

Կախա Կալաձեն նշել է, որ «Վարկեթիլի» մետրոյում առաստաղի փլուզման հետևանքով տուժել է 14 մարդ և բժիշկները նրանց պաշտաճ օգնություն են ցուցաբերում, որի ծախսերն իր վրա է ստանձնում քաղաքապետարանը և առողջապահության նախարարությունը:

Նրա խոսքով, «Վարկեթիլի» մետրոյում տեղի ունեցածի առնչությամբ արդեն հարուցվել է քրեական գործ:

Այս պահի դրությամբ, «Վարկեթիլի» մետրոյում առաստաղի փլուզման հետևանքով տուժել է 14 մարդ:

Մնացած տուժածները գտնվում են «Սև Ծովի կլինիկայում»:

Վարկեթիլիի մետրոկայանի իրավիճակին է ծանոթացել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

«Վարկեթիլի» մետրոկայանում, որտեղ այսօր առավոտ փլուզվել էր առաստաղի մի մասը, վերանորոգվել էր 4 ամիս առաջ, 2017 թվականի սեպտեմբերին:

Շինարարական աշխատանքներն անցկացրել էր մրցույթում հաղթող «Ղվարելրեմշեն» ՍՊԸ-ն:

«Վարկեթիլի»-ում նորացվել էր ներքնաստեքը, վերանորոգվել էր թունելը, մաքրվել էր հատակի գրանիստը և մարմարը: