Մանրամասն գիտենք, ով, որտեղ, երբ, ինչ էր նախատեսում երկրի ապակայունացման նպատակով և ասում եմ, որ ընտրություններն անցկացվելու են խաղաղ. Գիորգի Գախարիա
Մանրամասն գիտենք, ով, որտեղ, երբ, ինչ էր նախատեսում երկրի ապակայունացման նպատակով և ասում եմ, որ ընտրություններն անցկացվելու են խաղաղ. Գիորգի Գախարիա

Մանրամասն գիտեմ, թե ինչ էր նախատեսվում ապակայունացման և սադրանքներ նախապատրաստելու համար,- այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան:

Նախարարի հայտարարությամբ, ընտրություններն անցկացվելու են խաղաղ և անվտանգ միջավայրում և դրա երաշխիքը տալիս է ներքին գործերի նախարարությունը:

«Պատկերացում չունեմ, թե ինչ ձայնագրությունների մասին է խոսում Գվարամիան, սակայն  մանրամասն գիտեմ բոլոր ծրագրերը, որոնք նախատեսվում էին ապակայունություն  և սադրանքներ նախապատրաստելու համար և հավաստիացնում եմ, որ որպես չեզոք գերատեսչություն, ներքին գործերի նախարարությունը պետական անվտանգության ծառայության հետ միասին բացահայտել է ամեն բան, մանրամասն գիտենք բոլոր մակարդակներով, ով, որտեղ, երբ, ինչ էր նախատեսում և անկեղծորեն ասում եմ, որ ընտրություններն անցկացվելու են խաղաղ և անվտանգ միջավայրում և դրա երաշխիքը տալիս է ներքին գործերի նախարարությունը»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:

Երեկ Նիկա Գվարամիան հայտարարել էր, որ ՊԱԾ-ը պատրաստվում է հրապարակել իր և Սաակաշվիլու զրույցի ձայնագրությունը: