Մանկապարտեզներում վճարումներ սահմանելու հնարավոր հարցով կանցկացվեն խորհրդակցություններ
Մանկապարտեզներում վճարումներ սահմանելու հնարավոր հարցով կանցկացվեն խորհրդակցություններ

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությամբ, մսուր-մանկապարտեզներում վճարումներ սահմանելու հնարավոր հարցով կանցկացվեն խորհրդակցություններ և կոնկրետ ծրագիրը հանրությանը հայտնի կդառնա դրանից հետո: Այսպես է արձագանքել Կալաձեն՝ Վրաստանի վարչապետի խորհրդարանական ելույթից հետո, որտեղ Գիորգի Կվիրիկաշվիլին խոսել է մանկապարտեզում վճարում սահմանելու հարցի մասին:

Նրա մեկնաբանմամբ, հնարավոր է, սոցիալական օգնության սխեմաները ևս վերանայվեն, քանի որ դրանք արդեն հնացած են: