Մանկապարտեզներում դաստիարակչական գործընթացի վերսկսումից հետո, կդադարեցվի սոցիալական նախագիծը, որի շրջանակներում դաստիարակվողների համար տրվում էր սննդամթերք
Մանկապարտեզներում դաստիարակչական գործընթացի վերսկսումից հետո, կդադարեցվի սոցիալական նախագիծը, որի շրջանակներում դաստիարակվողների համար տրվում էր սննդամթերք

Մանկապարտեզներում դաստիարակչական գործընթացի վերսկսումից հետո, կդադարեցվի սոցիալական նախագիծը, որի շրջանակներում դաստիարակվողների համար տրվում էր սննդամթերք, – այս մասին ասվում է մանկապարտեզների կառավարման գործակալության տեղեկատվության մեջ:

Նրանց տեղեկությամբ, Թբիլիսիի մանկապարտեզներում ուսումնական գործընթացը կվերսկսվի այս տարվա մարտի 1-ից:

«Թբիլիսիի մանկապարտեզների գործակալությունը կանոնավոր կերպով վերահսկում է բոլոր ուսումնական հաստատությունները, ինչպես երեխաների, այնպես էլ աշխատակազմի առողջությունն ապահովելու, մանկապարտեզների անխափան աշխատանքը ապահովելու համար:

Բացի այդ, ուժի մեջ են մնում առողջապահության նախարարության կողմից Covid 19-ի տարածման կանխարգելման դեմ ուղղված սահմանափակումները: Համապատասխան տեղեկատվությունը հասանելի է բոլոր դաստիարակչական հաստատությունների համար: Մանկապարտեզներում դաստիարակչական գործընթացի վերսկսումից հետո, կդադարեցվի սոցիալական նախագիծը, որի շրջանակներում դաստիարակվողների համար տրվում էր սննդամթերք: Ներկայումս Թբիլիսիում կա 185 մանկապարտեզ, որտեղ գրանցված է մինչև 61 000 երեխա», – ասված է մանկապարտեզների կառավարման գործակալության տեղեկատվության մեջ:

Թողնել մեկնաբանություն