Մանկական Եվրատեսիլում Վրաստանի ներկայացուցիչ, Սանդրա Գադելիայի համարի հեռուստատեսային պրեմիերան տեղի ունեցավ «Ախալի դղե» հաղորդման ժամանակ

Մանկական Եվրատեսիլում Վրաստանի ներկայացուցիչ, Սանդրա Գադելիայի You are not alone երգի հեռուստատեսային պրեմիերան տեղի ունեցավ Վրաստանի առաջին ալիքի «Ախալի դղե» հաղորդման առավոտյան ծրագրում:

Երաժշտական համարի տեսաձայնագրությունն ընթանում էին Թբիլիսիի հին թաղամասերից մեկում ՝ Շավթելի փողոցում: Ակուստիկ ոճով նկարահանված տեսահոլովակի ռեժիսորը Զազա Օրաշվիլին է: Սանդրա Գադելիայից բացի, տեսահոլովակին մասնակցում է նաև Ուսանողների և երիտասարդների ազգային պալատի ջութակի «Սի-Մի» համույթը:

Սանդրա Գադելիայի մրցութային երգի վրա աշխատել է կոմպոզիտոր Գիորգի Կուխիանիձեն, իսկ տեքստը պատկանում է Թեմո Սաջաիային:

2020 թվականի Մանկական Եվրատեսիլը կանցկացվի նոյեմբերի 29-ին, Լեհաստանի մայրաքաղաքում: Կորոնավիրուսի համավարակի պատճառով այս տարվա Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթը կանցկացվի փոփոխված ձևաչափով: Շոուն կհեռարձակվի Վարշավայի տաղավարից, իսկ մասնակիցներն իրենց մրցութային երգերը կկատարեն իրենց երկրների տաղավարներից: Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթին կմասնակցի 12 երկիր: Եվրափառատոնի կարգախոսն է՝ Move the world! («շարժիր աշխարհը»): Վրաստանը 2020 թվականի մանկական Եվրատեսիլին ներկայացնելու է՝ «Ռանինա» նախագծի հաղթող Սանդրա Գադելիան: