Մանկական Եվրատեսիլ 2020-ի մրցույթում հաղթել է Ֆրանսիան
Մանկական Եվրատեսիլ 2020-ի մրցույթում հաղթել է Ֆրանսիան

Մանկական Եվրատեսիլ 2020 երգի մրցույթի հաղթող է դարձել Ֆրանսիայի ներկայացուցիչ Վալենտինան (Valentina) J’imagine երգով: Մասնակիցը ստացել է 200 միավոր:

Վրաստանի ներկայացուցիչ Սանդրա Գադելիան 111 միավորով զբաղեցրեց վեցերրորդ տեղը:

Վրացի մրցակիցը հանդես եկավ 7-րդ համարի ներքո: Սանդրա Գադելիան կատարել է Գիգա Կուխիանիձեի մրցութային «Դու մենակ չես» (You are not alone) երգը:

Համավարակի պատճառով միջազգային միջոցառումը անց է կացվել մասնակի հեռավար ռեժիմով: Մրցույթին մասնակցել է 12 երկիր:

Մանկական Եվրատեսիլի քվեարկությունը հասանելի էր առցանց: Շոուն ուղիղ հեռարձակվում էր Վրաստանի առաջին ալիքով: