«Մանկական Եվրատեսիլ 2018» 16-րդ մրցույթը կանցկացվի Մինսկում՝ նոյեմբերի 25-ին
«Մանկական Եվրատեսիլ 2018» 16-րդ մրցույթը կանցկացվի Մինսկում՝ նոյեմբերի 25-ին

«Մանկական Եվրատեսիլ 2018» երգի միջազգային 16-րդ մրցույթը այս տարի տեղի կունենա Բելառուսի մայրաքաղաք Մինսկում:

Արդեն հայտնի է  մրցույթի օրը՝ նոյեմբերի 25-ը, իսկ վայրը՝  «Մինսկ Արենա» մարզահամալիրը, որտեղ արդեն մեկ անգամ անցկացվել է մրցույթը 8 տարի առաջ՝ 2008-ին: Ընտրվել ու հաստատվել է նաեւ այս տարվա եվրատեսիլյան խորհդանիշը, մանկական մրցույթում այն լինելու է սպիտակ աստղը:

Մրցույթը որոշվել էր անցկացնել Մինսկում, որովհետև Բելառուսը նման ցանկություն ու հայտ էր հայտնել նախապես, իսկ հաջորդ՝ «Եվրատեսիլ 2019»-ի համար հայտ ներկայացնելու ցանկություն ունի Ռուսաստանը:

Մանկական «Եվրատեսիլ» մրցույթներին մասնակցում են տարբեր երկրների մինչեւ 15 տարեկան երեխաները՝ սեփական հեղինակային երգերով:

16-րդ Մանկական Եվրատեսիլին Վրաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Ռանինա» մանակական մեգաշոուի հաղթողը, որի անունը հայտնի կդառնա մայիսին: