«Մանկական աշխարհի» հրդեհի հետևանքով տուժածները փորձել են բռնի ուժով ներխուժել «Վրացական երազանք»-ի գրասենյակ

«Մանկական աշխարհի» հրդեհի հետևանքով տուժածները, որոնք «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակի մոտ անցկացնում են ցույց, փորձել են բռնի ուժով ներխուժել շենք:

Իրավապահները ակցիայի մասնակիցներին չեն տվել «Վրացական երազանք»-ի գրասենյակ մտնելու հնարավորություն:

Ինչպես հայտարարում են ակցիայի մասնակիցները, կառավարությունից պահանջում են փոխհատուցել վնասը: Նրանց տեղեկությամբ, ակցիաները կշարունակեն այնքան ժամանակ,  մինչև չեն բավարարվի նրանց պահանջները: