«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Տոտենհեմը» հաղթեցին, «Արսենալն» ու «Լիվերպուլը» միավորներ կորցրին. Անգլիայի առաջնության 17-րդ տուրի տեսությունը
«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Տոտենհեմը» հաղթեցին, «Արսենալն» ու «Լիվերպուլը» միավորներ կորցրին. Անգլիայի առաջնության 17-րդ տուրի տեսությունը

«Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի Պրեմյեր լիգայի 17-րդ տուրում «Օլդ Տրաֆորդում» ընդունեց «Բորնմութին» և հաղթանակ տարավ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի միակ գոլի շնորհիվ: Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն դարձյալ չէր հայտավորել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Մանչեսթեր Յունայթեդը» 38 միավորով երկրորդ տեղում է և կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի ղեկավարած «Մանչեսթեր Սիթիից» հետ է 11 միավորով:

«Տոտենհեմը» 2:0 հաշվով հաղթեց «Բրայթոնին» և  31 միավորով չորրորդ տեղում է: Միավորներ կորցրին «Լիվերպուլն» ու «Արսենալը», որոնք իրենց հանդիպումներն ավարտեցին 0:0 հաշվով: «Լիվերպուլը» ևս վաստակել է 31 միավոր և 5-րդն է, «Արսենալը» 30 միավորով 7-րդն է:

Անգլիայի առաջնություն, 17-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Բորնմութ»՝ 1:0

Ռոմելու Լուկակու, 25

«Լիվերպուլ» – «Վեստ Բրոմվիչ»՝ 0:0

«Տոտենհեմ» – «Բրայթոն»՝ 2:0

Սերժ Օրյե, 40, Սոն Հին Մին, 88

«Վեստ Հեմ» – «Արսենալ»՝ 0:0