«Մանչեսթեր Յունայթեդը» ամենաթանկ ֆուտբոլային ակումբն է
«Մանչեսթեր Յունայթեդը» ամենաթանկ ֆուտբոլային ակումբն է

«Մանչեսթեր Յունայթեդը» դարձյալ ամենաթանկ ֆուտբոլային ակումբ է ճանաչվել,- այսպիսին է  KPMG աուդիտորական ընկերության եզրահանգումը: Անգլիական ակումբը գնահատվում է 3,25 միլիարդ եվրո: Հետազոտության ժամանակ հաշվի են առել՝ շահութաբերությունը, հեռարձակման իրավունքը, ճանաչվածությունը, մարզական պոտենցիալը և մարզադաշտի գինը:

Ամենաթանկարժեք եվրոպական ակումբների թոփ տասնյակը հետևյալն է.

1. «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) – 3,255 միլիարդ
2. «Ռեալ» (Իսպանիա) – 2,92
3. «Բարսելոնա» (Իսպանիա) – 2,78
4. «Բավարիա» (Գերմանիա) – 2,55
5. «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – 2,16
6. «Արսենալ» (Անգլիա) – 2,10
7. «Չելսի» (Անգլիա) – 1,76
8. «Լիվերպուլ» (Անգլիա) – 1,58
9. «Յուվենտուս» (Անգլիա) – 1,3
10. «Տոտենհեմ» (Անգլիա) – 1,29