«Մանչեսթեր Սիթիի» ռեկորդային հաղթարշավն ավարտվեց
«Մանչեսթեր Սիթիի» ռեկորդային հաղթարշավն ավարտվեց

Անգլիական Պրեմյեր լիգայում «Մանչեսթեր Սիթիի» ռեկորդային հաղթարշավը չշարունակվեց 19-րդ խաղում: Անգլիայի առաջնության 21-րդ տուրում Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հյուրընկալվեց Լոնդոնի «Քրիսթալ Փելասին» և  բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 0:0:

Ավելացված ժամանակում «Քրիսթալ Փելասը» ստացավ 11 մետրանոց հարվածի իրավունք, սակայն սերբ պաշտպան Լուկա Միլիվոևիչը չկարողացավ անվրեպ իրացնել այն:

Հիշեցնենք, որ Պրեմյեր լիգայի նախորդ 11 արտագնա խաղերում անընդմեջ «Մանչեսթեր Սիթին» հաղթել էր և կրկնել «Չելսիի»՝ 2008 թվականին սահմանած ռեկորդը: Մինչև այս խաղը «Մանչեսթեր Սիթին» Պրեմյեր լիգայում տարել էր 18 անընդմեջ հաղթանակ՝ սահմանելով ռեկորդ:

Մանչեսթերցիները 59 միավորով առաջատարն են և 14 միավոր առաջ են երկրորդ տեղ բարձրացած Լոնդոնի «Չելսիից»: Երրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 44 միավոր:

Պրեմյեր լիգայի 21 տուրերում «Մանչեսթեր Սիթին» տարել է 19 հաղթանակ և 2 հանդիպում ավարտել ոչ ոքի:

Անգլիայի առաջնություն, 21-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» – «Քրիսթալ Փելաս»՝ 0:0

Չիրացված 11 մետրանոց՝ Լուկա Միլիվոեւիչ, 90+1 («Քրիսթալ Փելաս»)