Մամուլի տեղեկությամբ, Մեծ Բրիտանիան Բելառուսում մարդու իրավունքների խախտման փաստերի պատճառով պատրաստում է պատժամիջոցների փաթեթ
Մամուլի տեղեկությամբ, Մեծ Բրիտանիան Բելառուսում մարդու իրավունքների խախտման փաստերի պատճառով պատրաստում է պատժամիջոցների փաթեթ

Մեծ Բրիտանիան Բելառուսում մարդու իրավունքների խախտման փաստերի պատճառով պատրաստում է պատժամիջոցներ: Ինչպես «ռոյթերսին» տված հարցազրույցում հայտարարել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը, պատժամիջոցների կիրառումը, նախատեսված է այսպես կոչված մագնիտսկու ցուցակի շրջանակներում:

Նրա խոսքով, Լոնդոնը այս հարցով աշխատում է ԱՄՆ-ի և Կանադայի հետ միասին:

«Լուկաշենկոյի կեղծ երդմնակալությունը նախատեսելով, ես համապատասխան խմբին հանձնարարել եմ պատժամիջոցներ պատրաստել այն մարդկանց հանդեպ, ովքեր պատասխանատու են մարդու իրավունքների լուրջ խախտումների համար»,- ասել է Բրիտանիայի արտգործնախարարը:

Ավելի վաղ, Դոմինիկ Ռաաբը հայտարարել էր, որ սեպտեմբերի 23-ին Մինսկում տեղի ունեցած երդմնակալության արարողությունը էլ ավելի վարկաբեկեց Լուկաշենկոյին:

Թողնել մեկնաբանություն