Մամուլի փոխանցմամբ, Արևելյան Ուկրաինայում, հակամարտության գոտում զոհվել է մեկ ուկրաինացի զինվոր
Մամուլի փոխանցմամբ, Արևելյան Ուկրաինայում, հակամարտության գոտում զոհվել է մեկ ուկրաինացի զինվոր

Ուկրաինայի արեւելքում հակամարտության գոտում զոհվել է մեկ ուկրաինացի զինվոր: Համապատասխան տեղեկատվությունը տարածվում է ուկրաինական ԶԼՄ-ների կողմից՝ վկայակոչելով միացյալ ուժերի գործողությունների շտաբը:

Ըստ ուկրաինական կողմի, անցած օրվա ընթացքում ռուսական զինված ուժերը հրադադարի ռեժիմը խախտել են 12 անգամ, ինչի արդյունքում զոհվել է Ուկրաինայի միացյալ զորախմբի անդամը:

Ըստ շտաբի, հակառակորդը կիրառել է տարբեր տեսակի ականանետեր եւ գնդացիրներ: Նշենք, որ մեկ օր առաջ Դոնբասում ռուսամետ կազմավորումների բացած կրակից զոհվել էր մեկ ուկրաինացի զինվոր, երեքը վիրավորվել էին: