Մամուլի հաղորդմամբ, Թուրքիան Լիբիա է ուղարկել զինվորականներ և ռազմական տեխնիկա
Մամուլի հաղորդմամբ, Թուրքիան Լիբիա է ուղարկել զինվորականներ և ռազմական տեխնիկա

Թուրքիան զորք և ռազմական տեխնիկա է ուղարկել Լիբիա: Ըստ Լիբիայի «218» հեռուստաընկերության, թուրք զինվորները Լիբիա են ժամանել երկու ռազմական նավով, իսկ մեկ այլ ռազմական նավով տեղափոխվել է ռազմական տեխնիկա:

Զուգահեռաբար, հայտնի է դառնում, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, խոստումը չկատարելու համար: Ըստ Մակրոնի, թուրքական նավերով Լիբիա են մեկնում սիրիացի վարձատրվող մարտիկներ և Թուրքիան միջամտում է լիբիական հակամարտությանը:

Ի պատասխան, Անկարան մեղադրել է Փարիզին Լիբիայում անկայունություն ստեղծելու մեջ: Թուրքիայի իշխանությունում հայտարարում են, որ Ֆրանսիան պետք է դադարեցնի աջակցել խռովարար գեներալ՝ Խալիֆա Հաֆթարին: